-
23.11.2020|
22:39
Այսօր մամուլում լուրեր են շրջանառվել, որ ադրբեջանական զինված ուժերը ռուսական կողմի ներկայացուցչի հետ օր-օրի մոտենում են ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի վարչական սահմաններին։
-
23.11.2020|
22:35
Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունից ռուս խաղաղապահ է վիրավորվել, հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
-
23.11.2020|
22:21
Թուրքիան և Ռուսաստանը ընդհանուր հայտարարի չեն գալիս Ադրբեջանի տարածքում անկախ ռազմական դիտորդական կենտրոնի ստեղծման շուրջ՝ Ռոյթերզին հայտնել է թուրքական աղբյուրն՝ անանուն մնալու պայմանով։
-
23.11.2020|
22:19
Հայաստանի կառավարությունը հրապարակել է պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքների ցանկը այդ համայնքներում հաշվառված քաղաքացիների աջակցության միջոցառման վերաբերյալ որոշման մեջ:
-
23.11.2020|
15:31
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին բժշկական օգնություն և հատուցումներ տրամադրելու նպատակով՝ ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) 6մլն դրամ է փոխանցել «զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին և «հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»-ին։
-
23.11.2020|
15:29
Ս. թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության նախագահները և Հայաստանի Հանրապետության վարչապետը ստորագրել են Արցախում զինադադարի վերաբերյալ համաձայնագիր: Ռուսաստանի Դաշնությունը Արցախի Հանրապետություն մտցրեց խաղարարար զորամիավորում՝ կասեցնելու հետագա հնարավոր արյունահեղությունը:
-
23.11.2020|
14:42
«Կարծում եմ այս իրադրության մեջ մեծապես պետք է ուշադրություն դարձնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի այսօրվա ուղերձին, նախորդիվ հրապարակած նոյեմբեր 10-ի կոչին և Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությանը,- գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
-
23.11.2020|
14:40
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այս պահին դեռ որևէ պայմանավորվածություն չունի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված գերիների վերադարձի վերաբերյալ:
-
23.11.2020|
14:12
Լեռնային Ղարաբաղում սկսվել է հետպատերազմյան կարգավորման ամենացավոտ փուլը` տարածքների բաժանումը: Արցախի Հանրապետության ամբողջական շրջաններ փոխանցվում են Ադրբեջանի վերահսկողության տակ. այդ տարածքների հայ բնակիչները ստիպված են լքել իրենց տներն ու հեռանալ` իրենք էլ չգիտեն, թե ուր: Коммерсантъ-ի թղթակից Ալեքսանդր Չորնիխը վերադարձել է Ուխտասար գյուղ. մեկ ամիս առաջ նա այնտեղ էր մարտական գործողությունների ժամանակ:
-
23.11.2020|
14:00
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կեսգիշերին մոտ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ ընդգծելով, որ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության գործադրած ջանքերի շնորհիվ հաջողվեց կանգնեցնել պատերազմը: